Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՈՒժեղացված անվտանգություն

ՈՒժեղացված անվտանգություն
19.04.2016 | 10:09

Այս օրերին Հայաստանի անվտանգության համակարգն աշխատում է հատուկ ռեժիմով: Ապրիլի 24-ին ընդառաջ ուժեղացվել է ԱԱԾ-ի աշխատանքի օպերատիվությունը:
Քառօրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգությունն ապահովող մարմինները, մեր տեղեկություններով, մտավախություն ունեն, որ Ցեղասպանության տարելիցի օրը նենգ թշնամին գուցե անկանխատեսելի քայլերի, սադրանքների դիմի:
Ծիծեռնակաբերդի բարձունքում հազարավոր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հնարավոր բոլոր ռիսկերն այսօր մանրազնին ուսումնասիրվում են, և եթե նույնիսկ փոքր-ինչ վտանգ լինի, ոլորտի մեր աղբյուրի պնդմամբ, պատկան մարմիններն անմիջապես տեղեկացնեն քաղաքացիներին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ